Օրը՝ 60 վայրկյանում | 07.03.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. Պաշտպանության բանակը կորուստներ չունի:

Խաղաղության պայմանագիրը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է. արտգործնախարարության մամուլի խոսնակ:

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Ուկրաինայի հայ համայնքի համար ստեղծված են բոլոր հնարավորությունները ՀՀ վերադառնալու համար. Աղաջանյան:

Լավրովն ու Կուլեբան պատրաստ են բանակցել Անթալիայի ֆորումի ընթացքում:

Զելենսկին քննադատել է Արևմուտքին՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ուղղությամբ հնարավոր հարվածների մասին Ռուսաստանի նախազգուշացմանը չարձագանքելու համար:

Այս իրավիճակից Ուկրաինան հաղթած է դուրս գալու. Դմիտրո Կուլեբա:

ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես հեռանում է Ուկրաինայից:

Եվրոպայում հասունանում է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոշոր միգրացիոն ճգնաժամը. ՄԱԿ:

Հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք: Առողջացել է 377, մահացել 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում