ԼԼիլիթ Ասատրյան

Բերդի «Սորաններ» դենդրոպարկում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Բերդի «Սորաններ» դենդրոպարկում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Բերդի «Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավային բարձունքի լեռնամարգագետնային լանդշաֆտում։ Այն զբաղեցնում է 62.17 հա տարածք։

May be an image of 2 մարդ, people standing, դրսում և ծառը

Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրից ներմուծվել են շուրջ 143 տեսակի ծառաթփատեսակներ։ Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 30 ընտանիքի 73 ցեղի պատկանող 110 ծառաթփատեսակներից։

 
May be an image of 1 հոգի, standing, դրսում և ծառը
 

Տեղանքի բնակլիմայական պայմաններին հատկապես լավ են հարմարվել արևմտյան թույան, սովորական եղևնին, արծաթափայլ փշոտ եղևնին, վիրգինյան գիհին, մշադալար տոսախը, հիմալայան մայրին, ղրիմյան սոճին, մանրատերև լորենին և այլ տեսակներ։

 
May be an image of 1 հոգի, դրսում և ծառը
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում