ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Մարտի 4-ին՝ ժամը 02:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի մոտակայքում Mercedes-Benz E223 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1993թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արտաքին լուսավորման սյանը:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում