ԼԼիլիթ Ասատրյան

Վայոց ձորի մարզում, Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վայոց ձորի մարզում, Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին բուք է։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Թալինի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում