ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ Կառավարությունը փորձում է մեղմել բիզնեսի և քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների հետևանքները

ՌԴ Կառավարությունը փորձում է մեղմել բիզնեսի և քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների հետևանքները

ՌԴ Կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագծերի փաթեթ, որ ներառում է պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների ու բիզնեսի աջակցման սոցիալ-տնտեսական միջոցների ամբողջություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրենքի նախագիծը, մասնավորապես, Կառավարությանը լիազորում է 2022 թ. փոքր ու միջին բիզնեսի պլանային ստուգումների տարկետում մտցնել: Ընդ որում, ինչպես նշվում է փաստաթղթում, ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող, պետական հավատարմագիր ունեցող կազմակերպություններում պլանային ստուգումներ չեն անցկացվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը:

Նախարարների կաբինետը նաև լիազորվում է որոշումներ ընդունել լիցենզավորման և այլ ռեժիմների վերաբերյալ: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում ձեռնարկություններին աշխատել առանց լիցենզիայի կամ թույլտվության երկարաձգման, ձեռք բերել և երկարաձգել դրանք առանց համապատասխանության գնահատման պարտադիր ընթացակարգերի, պետական ​​տուրքի և անհրաժեշտ հանրային ծառայությունների վճարման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում