«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան

ԼԼիլիթ Ասատրյան

Թեև վիճակագրական տվյալներով ունենք նոր դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռևս լարված է: Այդ մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Այսօր մենք չենք կարող առկա իրավիճակը գնահատել առկա տվյալներով, քանի որ բոլորս տեսնում ենք, որ թեստավորում գրեթե չի կատարվում»,- նշեց նա՝ բացատրելով, որ եթե ընտանիքում առկա է մեկ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտ, ապա ընտանիքի մյուս անդամները, ունենալով ախտանշաններ, չեն թեստավորվում:

«Առաջին անգամ է, որ մենք չենք կարողանում գնահատել իրական իրավիճակը մեր ունեցած վիճակագրական տվյալներով»,- ասաց Աբովյանը:

Բանախոսը նշեց, որ ամբողջ աշխարհում ևս լարված է իրավիճակը՝ պայմանավորված «Օմիկրոն» շտամով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ևս շրջանառվում է «Օմիկրոն» շտամը:

««Օմիկրոնն» ունի երեք ենթատեսակ. առավել վտանգավոր և վարակիչ է գնահատվում BA.2 ենթատեսակը, որ ՀՀ-ում արդեն ունենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ չափանիշներով, անկախ կորոնավիրուսի նոր դեպքերի նվազումից, ՀՀ-ն դեռ գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության բարձր ցուցանիշ ունենք, և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում