Փետրուար 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետը «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին ներկայացուց Հայաստանի դիրքորոշումները հայ-ատրպէյճանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերեալ:

Թոյվօ Քլաար և Իլհամ Ալիև քննարկած են Հայաստանի և Ատրպէյճանի միջև հաղորդակցութիւններու վերականգնման հարցը:

Ի զօրու ենք ապահովելու ինչպէս հանրապետութեան նախագահին, այնպէս ալ Արցախի իւրաքանչիւր քաղաքացիին անվտանգութիւնը. Արցախի Ազգային անվտանգութեան ծառայութիւն:

Փութինն ու Պայտընը ընդունեցին Մաքրոնի առաջարկը՝ Եւրոպայի անվտանգութեան հարցով գագաթաժողովին:

Ռուսաստանն ու Պելառուսը երկարաձգած են համատեղ զորավարժութիւնները:

Պորիս Ճոնսընը Ուքրանիոյ իրավիճակի սրման պատճառով յայտարարեց Երկրորդ աշխարհամարտէն յետոյ խոշորագոյն պատերազմի վտանգի մասին:

Քիևը անգամ մը եւս դիմեց բոլոր գործընկերներուն՝ պաշտպանական միջոցներ տրամադրելու խնդրանքով:

Արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 293 նոր դէպք: Առողջացած է 1474, մահացած՝ 16 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում