ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ խորհուրդը հաստատել է փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը

ԱԺ խորհուրդը հաստատել է փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում:

ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Մովսիսյանին կփոխարինի Միքայել Թումասյանը, իսկ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփինե Դավոյանին` Հրաչյա Հակոբյանը:

Խորհրդի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել մի շարք բարեկամական խմբերի կազմերում:

Փոփոխությունները՝ ստորև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում