Օրը՝ 60 վայրկյանում | 28.01.2022

ՆՆարե Թադևոսյան

Հունվարի 28-ը Հայաստանի զինված ուժերի կազմավորման և Հայրենյաց պաշտպանի օրն է:

Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և Կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է առանց ընկճվելու. Նիկոլ Փաշինյան:

Շնորհակալ ենք Հայաստանին ռազմական գործակցության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար. Ամերիկայի դեսպանություն:

Հայաստանի Զինված ուժերի անմնացորդ ծառայությունը հայրենիքին երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն է․ Ռուսաստանի դեսպանություն:

Տրամադրված ենք տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն կառուցելու. Արարատ Միրզոյան:

Մակրոնի հետ զրույցում Պուտինը շեշտել է, որ մանրամասն կուսումնասիրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները և կորոշի հետագա քայլերը:

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Կովկասի և Ուկրաինայի իրավիճակը:

Լավրովը Զելենսկուն հրավիրել է Ռուսաստան՝ հարաբերությունների կարգավորման երկխոսության համար:

Հայաստանում հաստատվել է 3 536 նոր դեպք: Առողջացել է 267 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում