Յունուար 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Հայաստան առանձնակի կարևորութիւն կու տայ բարեկամ Հնդկաստանի հետ յարաբերութիւններու յառաջընթացին. Նիկոլ Փաշինեանը՝ Նարենտրա Մոտիին:

Արարատ Միրզոյեան բարձր գնահատեց Լիւքսեմպուրգի դիրքորոշումը գերիներու վերադարձի հարցին:

Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրութիւնը վեր հանեն Արցախի մէջ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումները․ Հայաստանի ներկայացուցիչ:

Քոնկրեսական Փալոնը պետական քարտուղարութեան կոչ ըրած է նպաստել հայ գերիներու ազատ արձակման:

Արմէն Գրիգորեանը և Գերմանիոյ դեսպանը քննարկած են սահմանազատման և սահմանագծման հարցերը:

Փոխ վարչապետ Մաթէոսեան և Շուէտի դեսպանը շեշտած են գերիներու անյապաղ վերադարձը:

Հայաստանի և Ուքրանիոյ դիւանագիտական յարաբերութիւններու 30-ամեակին առիթով Նիկոլ Փաշինեանն ու Վոլոտիմիր Զելենսկին իրար շնորհաւորած են:

Էրտողանը հանդիպած է Հայկական հիմնադրամներու միութեան նախագահին հետ:

Պայտըն կարելի համարեց Փութինի դէմ անձնական պատժամիջոցներու կիրառումը:

Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 1931 նոր դէպք: Առողջացած է 147, մահացած 1 անձ: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում