Օրը՝ 60 վայրկյանում | 22.01.2022

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Արցախի բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն է կատարել Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տանը:

Հայ-հունական հարաբերությունների 30-ամյակը նշում ենք քաղաքական ամենաբարձր մակարդակի սերտ կապերով. ՀՀ դեսպանի ուղերձը:

Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար արժողությամբ:

Այսօրվանից ուժի մեջ են մտել հանրային վայրեր այցելությունների նոր սահմանափակումները:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 940 նոր դեպք, առողջացել է 127 մարդ, մահվան դեպք չունենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում