ԼԼիլիթ Ասատրյան

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ

Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

 

Քննարկվել են՝ Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնումը,

 

պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները,

 

գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում