Օրը՝ 60 վայրկյանում | 08.01.2022

ՄՄարո Թարվերդյան

Հայկական կողմը չի պատասխանել ադրբեջանական ստորաբաժանումների անկանոն կրակոցներին. ՊՆ:

Ղազախստան են ժամանել հայ խաղաղապահները:

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի, Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև:

Տոկաևը հանձնարարել է վերականգնել Ղազախստանի ենթակառուցվածքները:

Հունվարի 10-ը Ղազախստանում սգո օր է հայտարարվել:

Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը: 

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով:

ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ չի զղջում պատվաստվել չցանկացողների մասին իր խոսքի համար:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 195 նոր դեպք, առողջացել է 165, մահացել՝ 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում