Օրը՝ 60 վայրկյանում | 25.12.2021

ՄՄարո Թարվերդյան

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդման արարողությունը:

Մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է. Նիկոլ Փաշինյան:

30 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այսօր նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է:

Ասկերանում 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման:

Ճարտարի բնակիչը սպանվել է հեռահար կրակոցով. ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցները:

Բաքվում անկախ լրատվամիջոցները բողոքել են իրավունքների սահմանափակման դեմ:

Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Պենտագոնը նախատեսում է Ռուսաստանի գործողությունների մասին հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին. New York Times-ի անդրադարձը:

Սուրբ Ծննդյան օրը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ավելի մեծ համերաշխություն ցուցաբերել աղքատության մեջ ապրողներին:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 118 նոր դեպք, առողջացել է 328, մահացել՝ 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում