Նոյեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Նիկոլ Փաշինեան և Թոյվօ Քլաար քննարկած են Պրիւքսէլի մէջ կայանալիք Արևելեան գործընկերութեան գագաթաժողովի օրակարգի հարցեր:

Հաղորդակցութիւններու ապաշրջափակման գործընթացը  տարածքէն դուրս որևէ միջանցքի տրամադրում չենթադրեր. Մհեր Գրիգորեան:

ՄԱԿ-ի մէջ  տարածուած է Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպանի  զեկոյցը Ատրպէյճանի Զինուած ուժերու կողմէն Արցախի քաղաքացիական անձերը  սպաննելու վերաբերեալ:

Չինաստան ողջունեց  տարածաշրջանային խաղաղութեան և կայունութեան պահպանման ուղղուած Ռուսաստանի ջանքերը:

Հիւսիս-հարաւ նախագիծի շնորհիւ Հայաստան կրնայ կարևոր տարանցիկ հանգոյց դառնալ․ Եվրասիական զարգացման դրամատան զեկոյցը:

Յունաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը յարգանքի տուրք  մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին:

«Մենք պետք է սատարենք հայ ժողովուրդին՝ ընդդէմ ատրպէյճան-թուրքիա յարձակումին»,- Ֆրանսայի սենատին թուիթըրեան գրառումը:

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալու Մոսկուայի և Քիևի միջև:

Հաստատուած է քորոնայի հիւնադութեան 398 նոր դէպք, առողջացած է 977, մահացած՝ 32 անձ։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում