Նոյեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի վարչապետը Պելառուսի նախագահին հետ հեռախօսազրոյցին մէջ անդրադարձած է հայ-ատրպէյճանական սահմանին ստեղծուած իրավիճակին:

Հայաստան դիմեց Մարդու իրաւունքներու եվրոպական դատարան՝ Նոյեմբեր 16-ին գերի առնուած հայ զինծառայողներու իրաւունքներու ապահովման պահանջով:

Ալեն Սիմոնեանի և Ֆրանսայի Ազգային ժողովի նախագահի քննարկման առանցքին եղած են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգութեան և կայունութեան ուղղուած մարտահրաւէրները:

Ոիաշինկթընի մէջ գործող վերլուծական կեդրոններու ներկայացուցիչներուն հետ հանդիպման դեսպան Մակունց անդրադարձած է Հայաստան -Ամերիկա երկկողմ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներուն:

Չորս օրուան մէջ Երուսաղէմի մէջ երկու ահաբեկչութիւն տեղի ունեցաւ:

5 զոհ, 40-էն աւելի վիրաւորներ Վիսքոնսինի մէջ տօնական շքերթի մեքենային մխրճուելու պատճառով:

Քորոնայէն մահացողներու թիւով Վրաստանը աշխարհի առաջին տեղը կը գրաւէ:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 272 նոր դէպք: Առողջացած է 1873, մահացած՝ 30 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում