Մեծ հաշվով բավականին հանգիստ ընտրություններ են, բավականին հանգիստ պրոցես է. էական լուրջ խախտումներ որպես այդպիսին չենք նկատել։ Այդ մասին ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա նշեց, որ Կապանի մասով Աղվանիի ուղղությամբ տեղամասերի մերձակայքում արձանագրվել են պաստառներ, որոնք փակցված են եղել օրենքի խախտմամբ, սակայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդների առաջակությամբ այդ պաստառները բավականին արագ հեռացվել են։
«Որևէ բախումներ, լուրճ վիճաբանություններ չեն եղել։ Դիտարկվել են տեղամասերի մոտակայքում 50 մետր շառավղով կուտակումներ, բայց բոլոր դեպքերում ոստիկանության կամ ընտրական հանձնաժողովի նախագահների միջամտութամբ այդ խնդիրները լուծվել են։ Մեծ հաշվով սա է պատկերը, որը մենք ունենք. բավականին հանգիստ ընտրություններ են և բավական օրինական պրոցես է ընթանում»,-ասաց Իոաննիսյանը։









