Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված մի փոքր կայունացում ունենք. Նիկոլ Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված մի փոքր կայունացում ունենք և ամենօրյա թվերի մի փոքր նվազում: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում՝ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել և պատվաստվել։ Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը այն միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատվաստումների ընդհանուր թիվը հասել է 954 հազար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում