ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիր համայնքում այսօր բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Արմավիր համայնքում այսօր բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ:

 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
 
May be an image of 10 մարդ, people standing, ծառ և դրսումը

 

2015 թ. ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 51 գրասենյակ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ապարան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր, Քաջարան, Եղվարդ, Տաշիր, Վարդենիս, Ակունք, Բյուրեղավան, Ճամբարակ, Ալագյազ, Ծաղկահովիտ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Մարմաշեն, Շողակաթ, Այրում, Գյուլագարակ, Գեղամասար, Մեղրաձոր, Գավառ, Մխչյան, Սպիտակ և Արմավիր համայնքներում։
 
May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

 

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
 
May be an image of 10 մարդ, people standing և դրսումը

 

Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որն ապահովում է համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարումը, բնակիչներին մատուցում է վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, թույլ է տալիս հետևել դիմումների և գրությունների ընթացքին:
 
May be an image of 6 մարդ, people standing, people sitting, կոստյում և դրսումը
 
May be an image of 1 հոգի և standing-ը
 
May be an image of 3 մարդ և people standing-ը
 
May be an image of 1 հոգի և standing-ը
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում