Օրը՝ 60 վայրկյանում | 05.11.2021

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում. վարչապետն ընդունել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահին:

ԱԺ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ:

Կարեն Անդրեասյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մեկնարկի մասին:

Վարուժան Ներսեսյանն ու Ուենդի Մորթնն անդրադարձել են Հայաստան-Միացյալ թագավորություն համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը:

Լիլիթ Մակունցը և Արտակ Բեգլարյանը քննարկել են ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Ադրբեջանում համաներում կշնորհվի շուրջ 16 հազար դատապարտյալի:

Ժողովրդավարության գագաթնաժողովին ԱՄՆ-ը հրավիրել է Հայաստանին, իսկ Թուրքիային և Ադրբեջանին՝ ոչ:

Միացյալ Նահանգների սենատորները պահանջել են քննե; Ադրբեջանի ռազմական հանցագործությունները:

Լիտվան սկսում է Եվրոպայում առաջին սահմանային պատի կառուցումը՝ Բելառուսից ներգաղթյալների մուտքը կանխելու համար:

Հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, առողջացել է 1987, մահացել 50 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում