Հոկտեմբեր 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Այսօր Հոկտեմբեր 27-ի ոճրագործութեան 22-րդ տարելիցն է:

Փայլասարի հատուածին որևէ դիրքային փոփոխութիւն տեղի չէ ունեցած. Նիկոլ Փաշինեան:

Միրզոյեան ըսաւ, որ այս պահուն Փաշինեան-Ալիև որևէ հանդիպում չէ նախատեսուած:

Մակունց և քոնկրեսական Քլարք քննարկած են հայ-ամերիկեան միջխորհրդարանական համագործակցութեան հարցերը:

Պատերազմը չի կրնար լուծում ըլլալ Հայաստանի և Ատրպէյճանի միջև հակասութիւններու կարգաւորման ճանապարհին. Մեծ Պրիթանիոյ դեսպան:

Արցախէն տեղահանուած բնակչութիւնը մեծապէս զրկուած է միջազգային մարդասիրական աջակցութենէն և պաշտպանութենէն. Դաւիթ Խաժակեան՝ Եվրոպայի խորուհրդի Քոնկրեսին:

Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցին. Հայաստանի Արտաքին Գործոց նախարար:

Վատիկանի պետական քարտուղարի փոխանորդը այցելած է Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիր:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 2074 նոր դէպք, առողջացած է 714, մահացած 39 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում