Ոստիկանությունը պատրաստվում է խուզարկություն իրականացնել Առուշ Առուշանյանի շտաբում

ՄՄերի Եգորյան

«Լուրերի» նկարահանող խումբը Գորիսում հետևում է ընտրական գործընթացին։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է Գորիս համայնքի բնակչության 30 տոկոսը: 

Թեժ իրավիճակ է Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի գրասենյակի առջև, հավաքված են ոստիկաններ: 

Փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, ըստ որի Առուշ Առուշանյանի հայրը՝  Գագիկ Առուշանյանը, հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Նրա խոսքով՝ դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում