Ավարտվել է «Թատերական Լոռի» փառատոնը

ԳԳայանե Թամամյան

«Թատերական Լոռի» փառատոնը եզրափակվեց Ալավերդիում՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ռևիզոր», Վանաձորում՝ Համազգային թատրոնի «Լյու Բյեֆ» ներկայացումներով: «Լյու Բյեֆի» հիմքում Դանիիլ Խարմսի պատմվածքներն են: Ռեժիսորի խոսքով՝ փառատոնի շրջանակում Լոռու հանդիսատեսն իրենց ժպիտով է ընդունել, գուցե հասկացել է ներկայացման շաշությունը:

Նարինե Գրիգորյան (Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար) - Կողք կողքի մարդիկ ինչքան են միայնակ զգում: Այդ ձգողության ուժը, այդ ամենը, որ պահում է որպես մի մոլորակ, էդ Լյու Բյեֆն ա:

Գագիկ Մադոյան (Համազգային թատրոնի դերասան) - Սա մարդկանց իրար կապող ձգողականության մասին է, ձգողականության ուժի մասին է, սա մարդկանց իրար հարազատ լինելու մասին է, սա մեր մասին է, որ բոլորս պետք է միասնական լինենք:

«Թատերական Լոռիի» շրջանակներում մարզի 5 քաղաքների շուրջ 6000 թատերասեր հնարավորություն ունեցավ վայելել ոչ միայն մեր, այլև Ռուսաստանից և Վրաստանից ժամանած թատերախմբերի ներկայացումները:

Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Շատ եմ կարևորում «Թատերական Լոռի» փառատոնը, սրանով ավելի են ամրապնդվում հասարակությունը և թատրոնը, մշակութային կյանքը:

Նարինե Գրիգորյան - Շատ ուրախ եմ, որ ա՛յ էսպես մի պահ հանկարծ ամբողջ այս շրջանը սկսում է շնչել թատրոնով, և այսքան լեփ-լեցուն են լինում դահլիճները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Русский мир հիմնադրամի և Ալավերդու  համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված փառատոնը նվիրված էր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

«Թատերական Լոռին» տևեց 10 օր, հյուրընկալեց 14 թատերախմբերի՝ 28 ներկայացմամբ:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում