Օրը՝ 60 վայրկյանում | 07.10.2021

ՆՆարեկ Սահակյան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Պատրաստակամություն եմ հայտնում ջանքեր գործադրելու մեր երկրների միջև առկա կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ. Փաշինյանը՝ Ճապոնիայի նորընտիր վարչապետին:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը:

Նորդուզից Հայաստան տանող ճանապարհի և Կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի. Իրանի ճանապարհների նախարար:

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը:

Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը անհանդուրժելի է Իրանի համար. Ռայիսի:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ու Ռուսաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության հարցերի:

Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ կանցկացվեն:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 1309 նոր դեպք: Առողջացել է 502, մահացել 26 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում