Սեպտեմբերի 22-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը:

Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ:

Անցած տասնամյակներն ապացուցել են եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև՝ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ:

Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր գաղափարների վրա. Բոբ Մենենդես:

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը Al Arabiya-ին:

Արցախի ՄԻՊ-ը L’Œuvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին է ներկայացրել հայկական ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսևորումները:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք: Առողջացել է 295, մահացել 20 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում