Սեպտեմբեր 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրսեն Մկրտչյան

Վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղեց Վլատիմիր Փութինին՝ ընտրութիւններուն «Միացեալ Ռուսաստան» կուսակցութեան յաղթանակին առիթով։

Հայաստան շահագրգռուած է հաղորդակցութեան բացմամբ. վարչապետը ընդունեց Ռուսաստանի փոխվարչապետը:

Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկուիր. Ռուսաստանի փոխ վարչապետ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառութիւնը այս տարուան առաջին կիսամեակին աւելցած է 16 տոկոսով. Մհեր Գրիգորեան:

Այս պահուն Հայաստանի և Թուրքիոյ միջև որևէ շփում տեղի չէ ունեցած. ըսաւՀայաստանի վարչապետի մամլոյ խօսնակը:

Հայաստան սկսաւ «Սփութնիկ լայթ» միաբաղադրիչ պատուաստանիւթի արտադրութիւնը:

Թալեպները պահանջած են, որպէսզի կանայք չընեն այն աշխատանքը, որը կրնան ընել տղամարդիկ։

Ռուսաստանի Պերմ քաղաքի Պետական ազգային հետազօտական համալսարանի շէնքերէն մէկուն մէջ հրաձգութիւն սկսած է: Կան զոհեր և վիրաւորներ:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 342 նոր դէպք: Առողջացած է 490, մահացած՝ 12 անձ:

Հեղինակ՝ Անի Զեյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում