«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերին

ՆՆունե Ալեքսանյան

Չնայած համավարակի  թելադրած սահմանափակումներին և հետպատերազմական բարդ իրավիճակին, հոկտեմբերի 3-10-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձյալ Երևանում կհամախմբի կինոաշխարհի նշանավոր դեմքերին՝ միջազգային կինոօրակարգն ու զարգացումները բերելով նաև երևանյան փառատոնի քննարկումների հարթակ:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ փառատոնի անկասելի ընթացքը շարունակելու անհրաժեշտությունն Արա  Խզմալյանն աներկբա է համարում, բայց 18-րդ «Ոսկե ծիրանն» այս տարի հատուկ առաքելություն ունի:

Հոկտեմբերին ընդառաջ՝ փառատոնի ստեղծագործական թիմն արդեն ներկայացնում է «Ոսկե ծիրան-2021»-ի պաստառը, երևելի հյուրերի անուններն ու «Երևանյան պրեմիերաների» ծրագիրը:

Հեղինակը ֆրանսահայ հայտնի դիզայներ Վահրամ Մուրադյանն է, որն այս տարի ընդգրկված էր Կաննի կինոփառատոնի ծրագրերից մեկի ժյուրիի կազմում:

«Ոսկե ծիրանի» տնօրենի գնահատմամբ՝ պաստառի այլաբանական ուղերձները նաև փառատոնի հայեցակարգն են թելադրելու:

«Երևանյան պրեմիերաների» շրջանակում «Ոսկե ծիրանը» կներկայացնի Կաննի, Բեռլինի և Վենետիկի  կինոփառատոների ֆավորիտ ֆիլմերը, մասնավորապես Լեոս Կարաքսի «Անետ», Պոլ Վերհուվենի «Բենեդետտա» և Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմերը, որոնք այս տարի կինոմթնոլորտ են ձևավորել Կաննի կինոստուգատեսում: Արդեն հայտնի է նաև, թե որ ֆիլմով կբացվի փառատոնը:

Այս տարվա ֆավորիտ ֆիլմերի ցանկը դեռ ամբողջական չէ, և Արա Խազմալյանի որակմամբ՝ «Ոսկե ծիրանի» ոսկե  թիմը նախապատրաստական աշխատանքի ու բանակցությունների ամենաթեժ փուլում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում