Օրը՝ 60 վայրկյանում | 23.08.2021

ԱԱրման Գալոյան

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ:

Ավագ լեյտենանտը, նախնական տեղեկություններով, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. Պաշտպանության նախարարություն:

Հակամարտությունը լուծված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի. քրեական վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն արժանացել է Երախտագիտության մեդալի:

Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք: Առողջացել է 239, մահացել 10 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում