Օրը՝ 60 վայրկյանում

ԳԳայանե Թամամյան

Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող. հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը:

Լավրովը ռուսական փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում:

Եվրամիությունը պատրաստ է աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը՝ ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը:

Իրանի նախագահը և Միացյալ Թագավորության վարչապետը շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահմանապահ ուղեկալ:

Բայդենը չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Առողջացել է 269, մահացել՝ 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում