Մայքրոսոֆթի, Գուգլի, Ֆեյսբուքի հայ ծրագրավորողները Հայաստանում նոր ծրագիր են նախաձեռնել

ՎՎահե Դավթյան

Աջակցել ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքներով: Մայքրոսոֆթի, Գուգլի, Ֆեյսբուքի, Ամազոնի և տեխնոլոգիական այլ հայտնի ընկերություններում աշխատող հայ երիտասարդները եկել են Հայաստան, հիմնել ակադեմիա և սկսել ծրագրավորման դասընթացներ:

Տեխնոլոգիական հսկա ընկերություններում աշխատող մեր հայրենակիցները եկել են զարգացնելու հայկական ԱՅԹ-ին, երիտասարդներին փոխանցել իրենց փորձն ու մոտիվացիան: Կարեն Ալեքսանյանը 6 տարի աշխատել է Մայքրոսոֆթում, 7 տարի՝ Գուգլում։ Հիմա Երևանում դասախոսում է իրենց հիմնած ակադեմիայում: Ուսուցումն անվճար է, պնդում է՝ կայուն ոլորտ՝ Հայաստանի համար:

Երեք կիսամյակ կսովորեցնեն ծրագրավորում: Առաջին փուլում կծանոթացնեն նախնական ուղղություններին, հետո՝ բուն  ծրագրավորում: 21 երիտասարդ արդեն ընդունվել է, ընդունելությունը պարբերաբար է: Ծրագրավորման ամբողջական կուրսը հարմարեցրել են հայկական շուկայի պահանջարկին՝ ըստ ուղղությունների: 

Ակադեմիայում սովորելու համար պետք է լինել 17 տարեկանից բարձր, ընդունելությունը հարցազրույցով է: Ընդունվելու համար երկու պարտադիր պայման կա՝ տրամաբանություն ու նախաձեռնողականություն, չունենալ  վախ՝ նոր մասնագիտություն սովորելուց։ Ընդունված 21 ուսանողների մեծ մասը բարեհաջող հաղթահարել է առաջին փուլը:

Կարևորն, ըստ մասնագետների, սովորեցնում են ինչպես սովորել: Վստահ են՝ միայն առաջին փուլում  ստացած ոչ այնքան խորքային գիտելիքներով հաջողության հասածներն արդեն հաջորդ փուլերում իրենց գաղափարները կիրագործեն:

Այս ամիս ևս հավաքագրել են ուսանողների և շարունակում են ընդունելությունը: Թիմին նոր դասախոսներ են միացել աշխարհի առաջատար ընկերություններից: Նախատեսում են այս նախաձեռնությունը դարձնել երկարաժամկետ, այնքան ժամանակ, որքան պահանջարկ լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում