Օգոստոսի 3-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրսեն Մկրտչյան

Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանն ընտրվել են ԱԺ նախագահի տեղակալներ:

Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, Կարեն Անդրեասյանը՝ արդարադատության նախարար, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ:

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ:

Չինաստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 300-ը. կան տասնյակ անհետ կորածներ:

Վաշինգտոնը 24 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան:

Սիմոն Մարտիրոսյանը և Արթուր Ալեքսանյանը դարձել են Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Առողջացել է 156 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում