ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի բնակիչներին ուղղված աջակցության ծրագրեր

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիների աջակցության ծրագրերը շարունակվում են: Մինչ այս պահը փոխհատուցվել է 61 մլրդ դրամ: Դեկտեմբերից մեկնարկած հյուրընկալության դիմաց փոխհատուցման միջոցառումը կգործի ևս երկու ամիս:

Արտակ Հարությունյան, ՀՀ ԱՍՀՆ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ - Առաջին միոջոցառումը վերաբերում է այն հյուրընկալող անձանց ծախսերի փոխհատուցմանը, որոնք հյուրընկալել են արցախահայերին, ովքեր բնակվում էին Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում: Երկրորդ միջոցառումը նույնպես վերաբերում է ֆիզիկակական անձանց, որոնք հյուրընկալել են անձանց, ովքեր բնակվել են ներկայումս Արցախի Հանրապետության տարածքներում, սակայն բնակելի անշարժ գույքն օգտագործման պիտանի չէ:

Երրորդ միջոցառումն առնչվում է հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Յուրաքանչյուր չափահասի հաշվարկով՝ տրամադրվում է 30 հազար դրամ: Ավարտվել է հրետակոծության հետևանքով Հայաստանի քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխահատուցման միջոցառումը: Դիմումներ ստացվել են միայն Սյունիքից. 120 շահառուի փոխհատուցվել է շուրջ 52 միլիոն դրամ: Քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհետ կորածների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցաջակցության միջոցառումը ևս մասամբ ավարտված է:

Արտակ Հարությունյան - Միջոցառումը մայիս ամսին վերջացել է, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և հաշմանդամություն ձեռք բերած անձանց մասով դիմողները փոխհատուցվել են ըստ կարգի:

Ավարտվել է նաև թեթև վիրավորում ստացած կամ հոգական առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցաջակցության տրամադրման ծրագիրը:

Արտակ Հարությունյան - Սոցիալական աջակցությունը տրամադրվել է յուրաքանչյուր շահառուի համար 500 հազար դրամի սահմաններում՝ միանվագ բանկային փոխանցման միջոցով: Շուրջ 7400 շահառուի վճարվել է 3.7 միլիարդ դրամ:

Շուրջ 300 անձ օգտվել է աշխատավարձի և վերապատրաստման եռամսյա ծրագրից՝ ամեն ամիս ստանալով 100 հազար դրամ:

Սասուն Սավադյան, Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ - Երկրորդ ծրագիրը հասարակական աշխատանքի դիմաց է, որը նույնպես գործատուները պատրաստ են տրամադրել, և տեղահանվածները ստանում են օրական վարձ:

Միանվագ 68 հազար դրամ է տրամադրվում պատերազմի հետևանքով տեղահանված յուրաքանչյուր արցախցու, որը կա՛մ հաշվառված է Արցախում, կա՛մ ունի փաստացի բնակություն: Եթե անձը ՀՀ-ում չունի անշարժ գույք, լրացուցիչ ստանում է նաև 15 հազար դրամ:

Անահիտ Գալստյան, ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ - Հաջորդ միջոցառումը, որ սկսել ենք անցյալ տարի և շարունակում ենք այս տարի, դա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակված մեր քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելն է: Յուրաքանչյուր անձի՝ 300 հազար դրամ:

Դրամական աջակցություն է տրամադրվել այն արցախցիներին, որոնց բնակելի տները վնասվել են: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրվել է 250 հազար դրամ: Հայաստանի ու Արցախի կառավարությունների օրակարգում նաև հայկական երկրորդ հանրապետությունում բնակարանաշինության ոլորտի զարգացումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում