Արթիկը հավակնում է դառնալ երկրորդ խոշոր տուրիստական քաղաքը. բոլոր ճանապարհները հիմնանորոգվում են

ՔՔրիստինա Մկրտչյան

Արթիկ մտնող ճանապարհի այս հատվածը հանրապետական նշանակության է, այն կապվում է Հյուսիս- հարավ ավտոմայրուղու M1 հատվածին: Կառուցվում է 2021 թ. պետբյուջեի հիմնանորոգման ծրագրով։ Ընդհանուր երկարությունն 9 կմ է։ Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 139 մլն դրամ։

Կարեն Շեկոյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ) - Ներառված են Արթիկի Շահումյան, Ղարիբջանյան փողոցները, ճանապարհային պատվածքի հիմնովին փոխարինում, ասֆալտե պատվածքով ճանապարհային ծածկ, նոր ջրահեռացման համակարգեր և մայթեր, կամրջային անցում, որոնք նույնպես հիմնանորոգվում են։

Հիմնանորոգումը կատարվում է փուլերով, նախ կառուցվում է կոմունալ ցանցը, ապա՝ մայթերը, ապա ասֆալտապատվում է։ Մայթերը կսալիկապատվեն, հատուկ նորոգվում են կամուրջները։

Կարեն Շեկոյան - Տվյալ պահին եզրաքարերի հիմք է փորվում, եզրաքարերը կտեղադրեն, մեկ այլ մասում ջրահեռացման համակարգի տեղադրման կառուցման աշխատանք է կատարվում, տարբեր հատվածում տեխնոլոգիական հատվածներում ընդհանուր պատվածքի կանցնենք։
Ասֆալտի պատվածքի հիմքը ամբողջությամբ քանդվելու է, և ավարտից հետո կունենանք բարեկարգ ճանապարհ, բնակչության համար բարեկարգ մայթեր, նորոգված կամուրջներ, բարձր որակի ճանապարհ։

Նման ծավալի աշխատանք Արթիկում չէր իրականացվել ավելի քան 10 տարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ։ Շրջայցի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարները հետևում են աշխատանքների ընթացքին և որակին։

Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ) - Տեմպերը նորմալ հունով՝ նոյեմբերի վերջ, բայց շատ ավելի արագ տեմպերից և պլանից առաջ են, ավելի վաղ կավարտեն։

Այս աշխատանքը ներառում է Ղարիբջանյան-Շահումյան փողոցի հիմնանորոգում, վերջնական կոմիսիան, երեք տարի երաշխիքային ժամկետ, թերությունները կապալառուն պետք է վերականգնի:

Շիրակում ճանապարհների հիմնանորոգման ծրագրով պետբյուջեով պլանավորված է իրականացնել ընդհանուր 32,5 կմ երկարությամբ հիմնանորոգում, 2021 թ. բյուջեով հատկացվում է 4 մլրդ դրամ։ Նման խոշոր հինգ շինարարական օբյեկտ կա հիմա մարզում։

Վահագն Ստեփանյան - Ճանապարհային դեպի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու աշխատանքները պլանավորում ենք մինչև Գյումրի, այս ճանապարհը կապում է Հյուսիս-հարավի M1 միջպետական ավտոճանապարհին, բացի դրանից, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Անուշավան-Փանիկ ճանապարհը, որը կապում է Արթիկը միջպետական ավտոճանապարհին դեպի Արթիկ եկող ճանապարհները հիմնանորոգված կլինեն, թե՛ բնակարանների գինը, թե՛ մարդկանց բարեկեցիկ կյանքը կապահովվի:

Շիրակում Գյումրիից հետո մյուս խոշոր քաղաքը՝ Արթիկը, այս ծրագրերի ավարտից հետո հավակնում է դառնալ երկրորդ խոշոր տուրիստական քաղաքը։ Արթիկ տանող բոլոր ճանապարհներին հիմա շինարարություն է, նոր ճանապարհները շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում