Կրթական ծրագիր տարեցների համար

ՔՔրիստինե Ոսկանյան

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Հուշերի տուն» կրթական ծրագիրը: Հյուրերը տարեցներն են. կշրջեն ցուցասրահում, կքննարկեն Հայաստանում առաջին անգամ ներկայացված ամերիկահայ արվեստագետ Գագիկ Հարությունյանի աշխատանքները:

Ցուցադրության առանցքում հիշողությունն է, ընտանիքն ու ժառանգությունը: Հիմքում անցողիկ ու փխրուն հիշողությունն է, որը շատ հաճախ մշուշոտ է դառնում:

Մեր ունեցած տեղեկատվությունը հաճախ վստահում ենք հեռախոսներին, համակարգիչներին: Ցուցադրության հեղինակը հիշողություն պարունակող տարբեր սարքավորումների կրիչները լուսանկարել է, տպագրել ու գունավորել: Մյուս հատվածում էլ խամրող հիշությունն է ու հեղինակի ընտանիքի դիմանկարը՝ կոլաժի տեսքով: Այսօր հյուրերն էլ են իրենց հետ լուսանկարներ բերել՝ կյանքի ամենավառ հիշողությունները, որոնք կրթական ծրագրի շրջանակում կոլաժի կվերածեն: 

84-ամյա Լավրենտի Մաթևոսյանի ընտանեկան կոլաժում կյանքի գլխավոր ձեռքբերումներն են՝ կինը, մասնագիտական գործունեության մասին պատմող լուսանկարը: 

Գրեթե բոլորի աշխատանքների առանցքում իրենց ամենամեծ ձեռքբերումն է՝ ընտանիքը, մանկությունից մնացած հուշերը: 

Ծրագիրը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ է իրականացնում: Նման այցելություններով փորձում են տարեցներին մշակույթին ինտեգրել:

Լիլիթ Մուրադյան (Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի փոխնախագահ) - Բացի ակտիվ ժամանցը ապահովելուց՝ դրական հիշողություններ է արթնացնում, որ ունեցել են ժամանակին:

Մշակութային այցերից բացի՝ ասոցիացիայում նաև տարեցների համար կարուձևի դասեր ու ինտելեկտուալ խաղեր են անցկացնում: 

Լիլիթ Մուրադյան (Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի փոխնախագահ ) - Նպատակը ստեղծագործական ներուժի բացահայտումն է, դրա օգտագործումը կարող է որոշ ժամանակ անց ֆինանսական աղբյուր դառնալ:

Կենտրոնի այցելուները 63 տարին լրացած անձինք են: Թոշակի անցնելուց հետո այս խմբին միանալով՝ տարեցներն իրենց հնարավորությունները նորովի են բացահայտում ու ավելի ակտիվ կյանքով ապրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում