Ադրբեջանը միտումնավոր պահպանում է սահմանային լարվածությունը. Տիգրան Ավինյան

ԱԱրթուր Խաչատրյան

Սահմանային լարվածությունը շարունակում է պահպանվել, և դա Ադրբեջանը դիտավորյալ է անում: Փաստի արձանագրումը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը համարում է չափազանց կարևոր: Հայաստանը դա անպատասխան չպետք է թողնի՝ համոզված է Ավինյանը:

Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար - Այս արձանագրումը, որ ադրբեջանական կողմն է հաճախակի լարվածություն ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ընդունենք և ներկայացնենք դա միջազգային գործընկերներին: Հայաստանը պետք է տա սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված՝ հասկանալով, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր ԶՈՒ պարտավորությունն է:

Ըստ Ավինյանի, վաղ թե ուշ սահմանազատում և սահմանագծում հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ պետք է լինի, սակայն Բաքուն փորձում է շանտաժով ճնշում գործադրել Երևանի վրա:

Տիգրան Ավինյան - Շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր տարածքում՝ շանտաժային մեթոդով փորձելով մղել մեզ որևէ գործողությունների, դա անարդյունավետ ճանապարհ է: Դա մեզ համար ընդունելի լինել չի կարող:

Ավինյանն անդրադարձել է նաև Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ չէ ստորագրել խաղաղության համաձայնագիր: Փոխվարչապետի պաշտոնակատարը հայտարարել է՝ դա անհնար է, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը:

Ավինյանը հերթական անգամ չի հերքել, սակայն չի էլ հաստատել պետական կառավարման համակարգից հեռանալու լուրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում