Հայաստանը մասնակցում է «Սլավյանսկի բազար» փառատոնին

ՆՆարե Ոսկանյան

«Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Կառլենը: Չի թաքցնում՝ հուզվում է, բայց ուսուցիչներն իրենց խորհուրդներով մշտապես օգնում են ավելի վստահ ելույթ ունենալ:

Անահիտ Շահբազյան (ՀՀ վաստակավոր արտիստ) - Մեր արդեն փոքրերի մրցույթն ավելի հեշտացված է, որովհետև երեխաները երգելու են գործիքավորմամբ: Առաջինը պետք է լինի ազգային լեզվով երգ, երկրորդը՝ միջազգային: Հուսով եմ՝ հրաշալի արդյունքներ ենք ունենալու, նախօրոք որևէ բան չասենք, բայց շատ պատրաստված ենք գնում:

Կառլենը նշում է՝ փորձերն արդյունավետ են անցնում, իր մեծ երազանքն իրականացնելու ճանապարհին է:

Կառլեն Մարգարյան («Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի Հայաստանի ներկայացուցիչ) - Այս մրցույթն իմ առաջին մրցույթն ա, որ պետք ա գնամ ու հաղթանակով վերադառնամ: Հաղթանակն էլ ա կարևոր, բայց ելույթը լավը պիտի լինի:

«Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնում 4 տարի անընդմեջ Հայաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Մասնակից մյուս երկրներն ամեն տարի խուսափում են ելույթ ունենալ մեզանից առաջ կամ հետո՝ կես կատակ-կես լուրջ ասում է հայկական պատվիրակության ղեկավարը:

Վրեժ Կիրակոսյան («Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի Հայաստանի պատվիրակության ղեկավար) - Այս տարի որոշեցինք, որ Covid-ի պատճառով, համաճարակային պայմաններից ելնելով՝ միայն փոքրերի մրցույթին մասնակցենք, ինչպես նաև տրամադրության և ալյնի հետ կապված: Ճիշտն ասեմ, մտածել եմ նաև չմասնակցելու մասին: Բայց հետո հասկացա, որ, չէ՝ մեզ վերածնունդ ա պետք, գոնե մեր մշակութային կյանքը պետք է շարժվի:

Մրցույթն անցկացվելու է բելառուսական Վիտեբսկ քաղաքում հուլիսի 14-19-ը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում