Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԱԱրման Գալոյան

Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ոստիկանները հունիսի լույս 26-ի գիշերն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԿամԱԶ», «Զիլ» և «Ֆորդ» ավտոմեքենաներ։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 27 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Բաժնում պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռվա անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում