Օրը 60 վայրկյանում. 21.06.21

ՆՆարեկ Սահակյան

Նորընտիր խորհրդարանում ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արել է երկրորդ հեղափոխությունը: 

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակն ընտրություններում և շնորհավորում հայ ժողովրդին իր ընտրության կապակցությամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա. ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները գնահատել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:

Պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել են գերիների հարցը:

ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները:

Օրվա կորոնաթվերի մասին. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Ունենք 63 առողջացած և 1 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում