Կոնսերվատորիան 100 տարեկան է

ՆՆունե Ալեքսանյան

Կոմիտասի անունը կրող երևանյան կոնսերվատորիայում 100-ամյակի միջոցառումների ակտիվ եռուզեռ է՝ հոբելյանական համերգների շարք, միջազգային փոխգործակցության բազմաթիվ ծրագրեր, ինչպես  նաև շենքի հիմնանորոգման, գործիքային ֆոնդի նորացման ու տեխնոլոգիական արդիականացման նախապատրաստական շրջան: 

Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում այժմ ակադեմիական երգեցողության բաժնի ուսանողները դրվագներ են փորձում բարոկկո շրջանի օպերայից: Ասում են՝ մեծ է պատասխանատվությունը կոնսերվատորիայի հեղինակության հանդեպ: 

Ստուդիան իր 40-ամյա կենսագրությամբ վերելքով ու նաև դադարով լեցուն ընթացք է ունեցել: Հիմա Հասմիկ Պապյանի ղեկավարությամբ բուռն ստեղծագործական պրոցեսում է՝ տարին սկսել են մեծ ու փոքր երաժշտական նախագծերով, բայց գլխավոր իրադարձությունը Գլյուկի «Օրփեոս և էվրիդիկե» օպերայի բեմադրությունն է, որում Հասմիկ Պապյանը փորձել է համախմբել նաև սփյուռքի ստեղծագործական ներուժը:

Կոնսերվատորիայի լսարաններում դասերի, փորձերի ընթացքում երաժշտական մեծ բազմաձայնություն է հնչում: Ազգային նվագարանների խմբի աղջիկները, օրինակ՝ հայկական ժողովրդական երգերից մինչև Էլվիս Փրեսլիի մշակումներ են առաջարկում:

Մեկ համերգային ծրագրում հանդես են գալիս պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի տարբեր տարիների սաները: Կես դարից ավելի է՝ արդեն 54 տարի, նա կրթում է երաժիշտների նորանոր սերունդներ, այժմ էլ առանձնահատուկ ոգևորությամբ աշխատում է կոնսերվատորայի Գյումրիի մասնաճյուղի հետ:

Իսկ հոբելյանական տարում կոնսերվատորիան ներկայանում է նաև նոր վիզուալ դիմագծով՝ կրթօջախի նոր տարբերանշանը խորհդանշական Կոմիտասն է, որի ժառանգորդներն այստեղ շարունակում են մեծ երաժշտական ավանդույթի պատմությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում