Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակի միջոցառումները մեկնարկում են

ՆՆունե Ալեքսանյան

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը նաև միջազգային մեծ հնչեղություն ստացավ, երբ հոբելյանն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։

Մշակվել էր հոբելյանական միջոցառումների մի մեծածավալ և տպավորիչ ծրագիր, բայց հայտնի պատճառներով այն ամբողջությամբ չի իրականացվի այս տարի, սակայն ծրագրերն ընդամենը հետաձգվում են:

Հոբելյանական տարում սպենդիարյանական միջոցառումների՝ գիտաժողովների, համերգաշարերի ու ցուցադրությունների առատությունը նրա մեծ արվեստով կլցնի ոչ միայն մեր, այլև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի համերգասրահներն ու մշակութային կենտրոնները: Քովիդով պայմանավորված պարապուրդի ընթացքում Սպենդիարյանի թանգարանն օգտագործել է հնարավորությունը և հավաքչական լուրջ աշխատանք է կատարել՝ ամբողջությամբ մշակելով և թվայնացնելով կոմպոզիտորի արխիվը՝ մոտ 3090 միավոր: Տարվա մեկնարկն էլ կտրվի ֆիլհարմոնիկ նվագախմբի հատուկ համերգով:

Իր հզոր և ազգային խոր ակունքով երաժշտությամբ Սպենդիարյանն անհամեմատ ընդլայնեց ազգային երաժշտարվեստի սահմանները, և հոբելյանական տարին պետք է վերածվի քարոզչական մեծ արշավի:

Եվ մինչև Սպենդիարյանի «Գնչուհին» կոմպոզիտորի հուշասենյակում նրա դաշնամուրով առաջին անգամ կատարում են «Մեկնարկ» ծրագրի մասնակիցներ Էլեն Խաչիկյանը և Արթուր Գրիգորյանը, հոբելյանական տարվա խորհրդանշական մեկնարկը տրվում է «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման արարողությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում