Պարոնյանում վերլուծում են Ժան Կոկտոյի ծածկագրերը

ՆՆունե Ալեքսանյան

Նախորդ դարի եվրոպական մշակույթի ամենասկանդալային և հետաքրքիր հեղինակներից մեկի՝ Ժան Կոկտոյի այս գործն առաջին անգամ է հնչում հայերեն: «Անտարբեր սրտակերը» Պարոնյան թատրոնի խաղացանկի նորույթն է, որոշակի իմաստով դեբյուտային է և՛ ռեժիսորի՝ Վարդգես Բարսեղյանի, և՛ դերասանուհի Նարինե Ալեքսանյանի, և՛ թատրոնի համար. առաջին անգամ են Կոկտո բեմադրում և փորձում նրա գաղտնագրերը բացել նաև հայ հանդիսատեսի համար:

Դերասանուհի Նարինե Ալեքսանյանը հանուն այս պիեսի խախտել է ինքն իրեն տված խոստումը՝ երբեք մոնոներկայացում չխաղալ: Հիմա ընդունում է՝ երբեք մի ասա երբեք, ու նաև ընդգծում է՝ հրաժարվել է իր սիրելի իմպրովիզացիաներից և հավատարիմ մնացել Կոկտոյին:

Բեմադրող ռեժիսոր Վարդգես Բարսեղյանը Պարոնյան թատրոնում 8-ամյա դերասանական փորձառությունից հետո իր բեմադրական նորամուտը սկսում է կին-տղամարդ փոխհարաբերությունների՝ Կոկտոյի ծածկագրերը վերծանելով: «Անտարբեր սրտակերը» մեր բեմում ներկայանում է «Նա»  խորագրով և մասնակի փոփոխություններով: 

Ժամանակին Կոկտոյի եվրոպական հաղթարշավից հետո այսօր արդեն նրան շատ չեն բեմադրում, բայց հեղինակի և պիեսի ընտրության հարցում լիովին ներդաշնակվել է բեմադրողի և դերակատարի ճաշակը. լուծումներն էլ տենդագին որոնումների արդյունք են, որ գտնվեցին երկրորդ, երրորդ ընթերցումից հետո:
 
Ինչպես միշտ, տաղանդավոր գործի և Կոկտոյի դեպքում պիեսի ծածկագրերի վերծանությունը մնում է հանդիսատեսին՝ գտնել ճշմարտությունը մեծ սիրո և մարդկային ողբերգության միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում