Հայաստանն առաջին փուլում կարևորում է երկաթուղին. տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման քայլերը

ՎՎահե Կոստանդյան

Սահմանային հարցերի լուծման հետ է անմիջականորեն կապված ոչ միայն տարածաշրջանի խաղաղությունը, այլև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիայի պատճառով այս պահին դադարեցված է եռակողմ՝ Երևան, Բաքու, Մոսկվա աշխատանքային խմբի գործունեությունը:

Իսկ փոխվարչապետների մակարդակով գործող այդ խմբի օրակարգում առաջին հերթին երկաթուղին է, ավտոճանապարհների հարցը թողնված է ապագային: Եթե խորհրդային շրջանի երկաթուղին կրկին գործարկվի, տարածաշրջանում տնտեսական շարժը զգալի կաշխուժանա:

Տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման քայլերի ու հեռանկարների մասին Վահե Կոստանդյանն է պատմում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում