Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄայա Խաչատրյան

ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել Ադրբեջանին

ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել Ադրբեջանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Նրանց հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել է Ստրասբուրգի դատարան: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:

Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրի իշխանության հետ՝ գերիների տեսակցությունն ապահովելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ այս պահին գտնվում է երկխոսության մեջ: Իշխանությունների հետ քննարկում ենք այս հարցը, և այս պահին սա է ընթացքը: Նման դեպքերի համար նախատեսված ընթացակարգ է, երբ ներգրավված կողմերում ստանում ենք պաշտոնական հաստատում կամ դիմում՝ գերեվարման փաստի կապակցությամբ: Այս փաստի հիման վրա սկսվում է երկխոսություն, որը նախատեսում է մեր կողմից դիմում՝ անհապաղ այցելելու տվյալ անձանց: Այցի գլխավոր նպատակն է գրանցել այս անձանց, հետո սկսել պարբերաբար տեսակցել՝ ստուգելու համար նրանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև օգնել՝ կապ հաստատելու մարդկանց հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում