ԴԴավիթ Մուրադյան

Սիրիայում ապօրինի զինված խմբերում ներգրավվածության համար մեղադրվող ադրբեջանցիների ընտանիքի անդամները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել

Սիրիայում ապօրինի զինված խմբերում ներգրավվածության համար մեղադրվող ադրբեջանցիների ընտանիքի անդամները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել

Մայիսի 19-ին Սիրիայում ապօրինի զինված խմբերի կազմում գործունեություն ծավալելու համար մեղադրվող մի խումբ բանտարկյալների ընտանիքի անդամները փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանի նախագահի նստավայրի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը։

Ակցիայի մասնակիցները առաջադրված մեղադրանքների վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտել՝ նշելով, որ իրենց երեխաներին խաբել են և աշխատանքի անվան տակ տարել են Սիրիա։

«Նախագահ Իլհամ Ալիևը 2013 թ․ ասել էր, որ նրանք, ովքեր մեկնել են Սիրիա, պետք է վերադառնան, և նրանց չեն ձերբակալելու: Սակայն մեր երեխաները ձերբակալվեցին հենց Ադրբեջան հասնելուն պես»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ցուցարարներին։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք բազմիցս իրենց բողոքները ներկայացրել են գլխավոր դատախազությանը, նախագահի աշխատակազմին և օմբուդսմենին, բայց՝ ապարդյուն:

2014 թ․ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարարությունը զինված խմբի ստեղծման և Ադրբեջանից դուրս կատարված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է Ադրբեջանի 26 քաղաքացու: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում