Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշերը» նշվում են մեկ ընդհանուր նախագծով

ՆՆունե Ալեքսանյան

Չնայած եվրոպական շատ երկրներ COVID-ի պայմաններում չեղարկել են միջոցառումները, Հայաստանում Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշերը» կնշվեն մեկ ընդհանուր նախագծով, որն անցկացվում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո:

Արա Խզմալյանի գնահատմամբ նախորդ տարին հսկայական փորձությունների ու փորձառության շրջան էր, որը, սակայն, շեշտակի ավելացրեց թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:
 
2021-ին 100-ամյակն են նշում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու Ազգային պատկերասրահը, որոնք, փոխնախարարի կարծիքով, մեր մշակութային անձնագրերն են: Սակայն, ըստ Խզմալյանի, մենք ցուցադրական տարածքների խնդիր ունենք, և առաջիկայում առաջնությունը տրվելու է մեր արժեքների պահպանմանն ու հանրայնացմանը: Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն արձանագրում է՝ դժվար ժամանակները թանգարանները հաղթահարել են առանց հոսքերի կորուստների:
 
Թանգարանների միջազգային օրը, Հայաստանի և Արցախի 112 մշակութային կենտրոն այցելուներին կներկայանա հատուկ նախագծերով: 

Ազգային պատկերասրահի տնօրենն էլ կարևորում է հատկապես ազգային արժեքների վերականգնման և վերաիմաստավորման կարգախոսը, որի շուրջ պետք է համախմբվեն ոլորտի մասնագետները: 

Եվ վերջում մասնագիտական տոնի առիթով նախարարության ոսկե մեդալներով ու պատվոգրերով գնահատվեց ոլորտի նվիրյալների աշխատանքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում