Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկել է նոր նախաձեռնություններով

ՆՆունե Ալեքսանյան

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Հոբելյանական՝ 20-րդ անգամ անցկացվող շաբաթը կրում է ընդհանուր ՝«Գիրքը բալասան» խորագիրը և միտված է ոլորտի մասին իրազեկմանը. կանցկացվեն վեբինարներ՝ գրադարանավարների ու ընթերցողների համար: Ազգային գրադարանն ընտրել է իր խորագիրն ու կոնկրետ հասցեատիրոջը:

Նախորդ տարի, երբ համավարակի վերելքին գրադարանը մարտից մինչև օգոստոս հիմնովին փակվեց, նոր աշխատաոճ ընտրեցին: Այժմ աշխատում են հիբրիդ եղանակով, բայց պանդեմիայի ընթացքում 60 տոկոսով աճել է առցանց պատվերների քանակը. մշակվել է հայտաձևը, որի լրացումից հետո 15 րոպեից կես ժամում ընցերցողը կարող է ստանալ պատվերը:

Գրադարանն աշխատում է շաբաթվա բոլոր 7 օրերին, պատվերները կրկնակի աճում են շաբաթվա վերջին: Համավարակի պայմաններում հատկապես գնահատելի է գրադարանի շտեմարանների համընդհանուր հասանելությունը: Գրադարանի պաշտոնական կայքում Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում տեղեկություն ենք փնտրում Մինաս Ավետիսյանի մասին և ստանում ամբողջական տեղեկատվությունը՝ գիրք, հեղինակ, վերնագիր և հասանելիություն:

Այսօր գրադարանն աշխատում է անվտանգության կանոնների խստագույն պահպանությամբ՝ ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահներում կրկնակի կրճատվել է աթոռների քանակը, պատադիր են ջերմաչափումն ու դիմակը: Եվ քանի որ հաջողվում է շրջանցել կորոնավիրուսի վտանգը, առաջիկայում գրադարանում կբացվի գիտական-էլետրոնային ընթերցասրահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում