Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Զինծառայողների պրոթեզավորման ծախսը հոգում է պետությունը

ՄՄայա Խաչատրյան

Կռվից հետո փոխվել է կյանքի հանդեպ պատերազմի զինվորի հայացքը: Հադրութի ծանր մարտերում է ապարանցի զինվորը կորցրել աչքը:

Սարգիս Սիմոնյան- 44-օրյա պատերազմի մասնակից-Չէի մտածում, որ կվիրավորվեմ, կամ կարամ չլինեմ: Մարտական տրամադրությամբ:

Նույն ոգով էլ ծանր վնասվածք ստացած զինվորն իր ոտքով հասել է հոսպիտալ, առաջին բուժօգնությունից հետո տեղափոխվել Երևան:

Կյանքեր փրկած սպիտակ բանակի պայքարը դեռ շարունակվում է՝ վիրավորներին լիարժեք ոտքի կանգնեցնելու համար:

Յուրի Պողոսյան- «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ դիմածնոտային բաժանմունքի պրոֆեսոր- Վերջին պատերազմի հետևանքը համակցված վնասվածքներն են: Աչք են կորցրել, քթոսկրի վնասվածք:

Բժիշկների խումբն աշխատում է տեխնոլոգիական ընկերության հետ՝ բուժօգնություն ցուցաբերելու դիմածնոտային վնասվածք ստացած զինծառայողներին:

Ծովինար Համբարձումյան- Դիմածնոտային վիրաբույժ- Առաջին հերթին կյանքի որակի բարելավումն է լինելու, այսինքն՝ ունենալու ենք արդյունք, որ ակնառու չլինի դեմքի դեֆորմացիան:

Ծովինար Համբարձումյանը 44-օրյա պատերազմի կամավորներից է, հետևում է Հայաստան տեղափոխած վիրավորների լիարժեք ապաքինմանը: Երիտասարդ մասնագետներն այդ հարցում կաշխատեն ավագ գործընկերոջ հետ, որ բուժել է նաև Արցախյան 1-ին պատերազմի վերքերը:

Յուրի Պողոսյան- «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ դիմածնոտային բաժանմունքի պրոֆեսոր- Գերազանց, չորս երեխա ունի, երեք տղա, մեկ աղջիկ:

Խոսքն արցախցի զինծառայողի մասին է, որ 90-ականների պատերազմում դեմքի ծանր վիրավորում էր ստացել ու դարձել անճանաչելի:

Յուրի Պողոսյան-«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ դիմածնոտային բաժանմունքի պրոֆեսոր- Հայելային պատկերն ենք ստանում, մաքսիմալ ձևով աշխատում ենք համարժեք՝ հակառակ կողմի կեսի հետ նույն պատկերը ստանանք:

Բուժման նոր ծրագիր են սկսել, պատրաստվում են վիրահատության՝ Իմպլանտ արտադրող կազմակերպության հետ գործընկերությամբ:

Սարգիս Բեգիյան- «ԷյԱյՓի Թեք» ընկերության աշխատակից- Տպվում է տիտանից իմպլանտը, որը պետք է փոխարինի ոսկորին: Ամրացվում է այստեղ երեք կողմից, վերականգնում ենք կառուցվածքը, որ աչքը տեղակայվի:

Տոմոգրաֆիկ հետազոտության հիման վրա ստանում են 3D մոդել, որը տպագրվում է լազերային տպիչով՝ տիտանի փոշուց:

Սարգիս Բեգիյան- «ԷյԱյՓի Թեք» ընկերության աշխատակից- Տպում ենք և առկա և բացակայող ոսկորները, որ էլ ավելի հարմարավետություն ստեղծենք բժշկին, որ պատկերացնի՝ ինչքանով է իմպլանտը համապատասանում պացիենտին՝ թե՛ դիմածնոտային, թե՛ սրունքներ, թե՛ ձեռքի բազուկ:

Արմեն Տերտերյան- «ԷյԱյՓի Թեք» ընկերության համահիմնադիր- Ամենամեծ հաճույքն այն է, որ կրնանք օգնենք ժամանակին: Քովիդի պատճառով դանդաղեցանք, մեծ պատիվ է օգնել:

Առողջությունը վտանգած որ զինծառայողն ինչի, ինչ աջակցող սարքի կարիք ունի. տվյալներն ամփոփել է սոցիալական գերատեսչությունը: Գնահատվել է 141 զինհաշմանդամի կարիք, կատարվել 113 տնայց: Պրոթեզավորման ծախսը կհոգա պետությունը:

Տաթևիկ Ղազարյան- ՀՀ ԱՍՀՆ ԲՍՓ գրասենյակի էրգոթերապիստ, գնահատող հանձնաժողովի անդամ- Գործընթացը բացառիկ էր, առաջին անգամ բազմակողմնակի գանահատում տեղի ունեցավ: Գործընթացը պետության երաշխավորությամբ է. 113 գնահատված տղաներից 23-ն են, որ առանց նախապատրաստական աշխատանքի, պատրաստ են հիմնական պրոթեզավորման:

Պրոթեզավորման կարիք Հադրութում ծանր վիրավորված Ստեփանը չունի, ոտքը հաջողվեց փրկել: Դեռ սայլակին է, բայց վստահ՝ քայլելու է:

Ստեփան Իգիթյան- 44-օրյա պատերազմի մասնակից- Ոտքս երկկողմանի ջարդվել էր, ոսկորը ցրիվ էր տվել: Փուչ ոտք էր, հավաքեցին ոտքս: Էլի եմ գնալու ծառայեմ, եթե առողջությունս թույլ տա:

Կոմայից դուրս գալուց հետո թղթին գրել է մոր հեռախոսահամարն ու փոխանցել բուժքրոջը, մայր ու որդի գտել են իրար:

Կարինե Սարգսյան- Ստեփան Իգիթյանի մայրը- Շատ անգամ ցավերին չի կարողանում դիմանա, բայց կդիմանա, դժվարություններն անցնելով՝ սա էլ կանցնի:

Ստեփանը դեռ չի որոշել ինչով կզբաղվի, իսկ Սարգիսը սովորել է ապրել նոր աչքով, միայն թե սիրած գործով՝ ոսկերչությամբ չի կարող զբաղվել: Փնտրում է թեթև աշխատանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում