Օրը՝ 60 վայրկյանում | 10.04.2021

ԱԱրսեն Մկրտչյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների հաջողությունները. Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ պատվանդանի 2-րդ աստիճանին է կանգնել Արսեն Մարտիրոսյանը:

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցն է: Ոճրագործությունը դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները:

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում ակտիվ դերակատարում ունենալու կոչով Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, կոնգրեսական Ադամ Շիֆը և Սերժ Թանկյանը տեսաուղերձով ԱՄՆ նախագահին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Առողջացել է  1020, մահացել՝ 23 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում