«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հասանելի է այցելուներին. բոլոր ցուցասրահներն անվճար են

ՆՆունե Ալեքսանյան

Այսուհետև և մինչև տարեվերջ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բոլոր հարթակները՝ 9 սրահն ու 200-ից ավելի արժեքավոր ցուցանմուշները, շատ ավելի հասանելի կլինեն արվեստասերների համար: Կենտրոնի սրահները, որ առավելապես անվճար էին և միակ վճարովի սրահն իր «Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրությամբ, այժմ արդեն անվճար կընդունեն բոլոր այցելուներին:

Մեկամյա դադարից հետո «Գաֆէսճեանում» վերսկսվում է եռուզեռը: Վերջին մեկ ամսում կենտրոնի երկու նոր նախագծերը՝ Կարեն Օհանյանի «Սևան» և Անուշ Ղուկասյանի «Ներսն ու դուրսը» ցուցադրություններն անմիջականորեն կապվում են համատարած փակման, մարդու օտարման, մեկուսացման և նրա ներհայեցողության թեմաներին:

2020-ը և համավարակը հիմնովին փոխեցին նաև «Գաֆէսճեան» կենտրոնի կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները: Արդեն նախորդ տարվա մայիսին բոլոր կրթական ծրագրերը՝ «Սասունցի Դավթի ճանապարհով», «Հայ գրերն իմ գրչով» և «Դիզայն Լաբաթոռները», հաջողությամբ և մեծ ադյունավետությամբ տեղափոխվեցին առցանց հարթակ:

4 տարեկանից մինչև հասուն տարիքի սաների համար նախատեսված կրթական ծրագրերն այս տարի ոչ միայն չեն պակասել, այլև անհամեմատ ընդլայնել են աշխարհագրությունը:

Ի հեճուկս համավարակի, այստեղ շարունակելու են ժամանակակից ու նորարարական արվեստի քարոզչությունը, որն արդեն տարիներ շարունակ հատուկ ստեղծագործական միջավայր է ստեղծում Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում