Օրենքի նոր փաթեթով դատավարության ընթացքում իրավունքի չարաշահում թույլ տված կողմը կպատժվի

ՄՄուշեղ Իսախանյան

-Ազգային ժողովի ընդունած փոփոխությամբ դատարանն իրավունք կունենա նոր տիպի սանկցիա կիրառել, երբ դատավարության կողմերը իրավունքի չարաշահում թույլ տան: Ավելի պարզ, գործող օրենսդրությամբ, եթե կողմերը շարունակ միջնորդություններ են ներկայացնում՝ նպատակ ունենալով պարզապես ձգձգել դատապրոցեսը, դատարանը կարող է տուգանք կիրառել կամ դահլիճից հեռացում, ընդունված փոփոխությամբ մինչդեռ, դատավորն իրավասու կլինի ընդհանրապես արգելել նմանատիպ միջնորդություն ներկայացնելը:

-Ուժի մեջ մտնելու համար նախագահի ստորագրությանը սպասող փաթեթի մեկ այլ դրույթի համաձայն, ԲԴԽ անդամների՝ որպես դատավոր գործելու լիազորությունները խորհրդում պաշտոնավարելու ընթացքում կասեցվում են: Դատական օրենսգրքի այս ու այլ փոփոխությունները, սակայն, բանավեճի թեմա են դարձել:

-Մասնագետների մի մասը կարծում է նախագիծը հապճեպ է ընդունվել: Ինչու՝ հարցրել է Մուշեղ Իսախանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում